Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդագրության՝ Human Rights Watch միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում դադարեցնելու սոցցանցերում ռուս ռազմագերիների մասին տեսանյութերի հրապարակումն ու նրանց իրավունքների խախտումը:
«Ուկրաինայի իշխանությունները պետք է դադարեցնեն գերի ընկած ռուս զինվորների մասին, այդ թվում՝ ռազմագերիների նվաստացումը կամ ահաբեկումը ցուցադրող տեսանյութեր հրապարակել սոցցանցերում եւ հավելվածներում»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ուկրաինական հատուկ ծառայությունների օգտահաշիվներում ռուս գերիների մասնակցությամբ տասնյակ տեսագրություններ են հրապարակվել, որոնցից մի քանիսում երեւում է՝ ինչպես են նրանց կապված վիճակում հարցաքննում։