Ուկրաինացիներիս համար փետրվարի 24-ը չի ավարտվել

aliq
Ukraine humans

ԻՆՉՈ՞Ւ

Արդեն երկու օր է՝ նկուղում ենք, իսկ ինչո՞ւ:

Ես բարձր դասարանների ուսուցչուհի եմ, 37 տարի աշխատել եմ դպրոցում: Կրթել եմ շատ երեխաների, եւ բոլորը գիտեն, որ եթե քեզ պատկերացնես ուրիշի փոխարեն, երբեք այսպիսի չարիք չես գործի:

Ինչո՞ւ մեր երկրում, ո՞վ է խնդրել, եւ ի՞նչ օգնություն ենք մենք սպասում: Մենք խաղաղ ապրում էինք: Բելառուսից միշտ գալիս էին մեզ մոտ, մենք ընկերներ էինք, մենք քույր քաղաքներ ենք եղել: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում`անզիջում կռիվ:

Մենք նստած ենք՝ ձեռքներումս սրբապատկեր, քաղաքում ռբակոծություններ են, երեխաները վախենում են, լացում, եւ մենք բոլորս աղոթում ենք: Ի՞նչ է սա:

* * *

ՅԱՆԱ

Ես Յանա Ռուդենկոն եմ, քսաներեք տարեկան, Ուկրաինա ռուսական ներխուժման զոհերից մեկը: Գրում եմ այս նամակը լոգասենյակից, քանի որ մեզ մոտ տագնապի ազդանշաններ են: Ես վախենում եմ, երբ լսում եմ «Գրադի» ձայները՝ այսքան մոտ ու այսքան բարձր: Մեկ ժամ առաջ լսում էի, թե ինչպես էր մայրս լացում, քանի որ ամբողջ օրը չէր կարողացել կապ հաստատել ինձ հետ։ Նա ասում էր, որ սիրում է ինձ: Իմ սիրտը պայթում է, որովհետև ռումբեր են պայթում ուկրաինական գեղեցիկ հողի վրա:

Յոթ օրվա մնացել ու գիշերել ենք կա՛մ լոգասենյակում, կա՛մ նկուղում: Մենք լսում ենք անընդհատ ռմբակոծություններ՝ պատերազմի ահասարսուռ ձայնը: Ես երբեւէ դա չէի լսել: Որքա՜ն սարսափելի է ձայներից վախենալը: Որովհետեւ ամեն անգամ, այդ ձայնը լսելով, մենք արագ վազում ենք նկուղ՝ հուսալով, որ այնտեղ ավելի ապահով է:

Այսուհանդերձ, ուկրաինացիները քաջ են: Մենք չենք հանձնվելու: Մարդիկ պառկում են տանկերի տակ, որ կանգնեցնեն: Քաղաքացիները փորձում են պաշտպանել իրենց երկիրը առանց զենքի: Ուկրաինան ցույց է տալիս իր արժեքներն ու կամքը:

Կիեւը ազատության ու համարձակության մայրաքաղաքն է: Ուկրաինացիները սատանայի դեմ պայքարելու են մինչեւ վերջին շունչը:

Ես շատ շնորհակալ կլինեմ աջակցության համար, ինչպես նաեւ սա տարածելու ու կիսվելու համար:

Հարգանքով՝
Յանա Ռուդենկո

Yana
general
Anna

ԱՆՆԱ

Պատկերացրեք, որ ծույլ, քնկոտ առավոտվա փոխարեն արթնանում եք ձեր շենքի շուրջը պայթող ռուսական ռումբերի ձայներից: Պատկերացրեք, որ առավոտյան կոկոսի կաթով սուրճի փոխարեն վայրկյաններ ունեք հիմնական իրերը ուսապարկի մեջ հավաքելու եւ ռմբապաստարան գտնելու համար: Ձեր ամբողջ կյանքը՝ մեկ ուսապարկում: Պատկերացրե՛ք, որ մաշկի խնամքի փոխարեն… Մաշկի խնամքի… ի՞նչ եմ խոսում…

Փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Մեզ՝ ուկրաինացիներիս համար այդ օրը չի ավարտվել: Այդ օրվանից ոչ ոք չի քնել: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպիսին է հիմա մեր կյանքը։ Բայց նույնիսկ, անընդհատ ենթարկվելով հարձակումների, մեր ազգն ամենաուժեղն է ու ամենահամերաշխը։

Այս իրականությունում մեր ամենաքաջ բանակն ու տարածքային պաշտպանությունը կռվում եւ պաշտպանում են մեր հողի յուրաքանչյուր կտորը։ Այս իրականությունում խաղաղ բնակիչները կանգնեցնում են ռուսական տանկերը։ Այս իրականությունում մենք արյուն ենք հանձնում եւ կամավորական աշխատանքներ ենք անում։ Այս իրականությունում մենք ծննդաբերում ենք մետրոյի կայարանում։ Մենք անկասելի ենք: Չեմ կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ, որ ամենահամարձակ եւ տոկուն ազգի մի մասն եմ:

Բացի այդ՝ ես չեմ կարող նկարագրել նաեւ, թե որքան ատելություն եմ զգում: Չէի կարծում, որ մարդ կարող է այսքան ատել։ «Քաղաքացիական օբյեկտները մեզ համար թիրախ չեն». որքա՜ն դաժան է այս սուտը: Խոսքեր պետք չեն, տեսանյութում տեսնում եք ռուսների հանցագործությունները: Մենք բոլորս կոտրված ենք եւ ուժասպառ, բայց չենք հանձնվում, մենք կպայքարենք այնքան, մինչեւ հաղթենք: Մենք մեր հողի վրա ենք եւ մնալու ենք այստեղ:

Իմ հարգելի՛ ընկերներ ամբողջ աշխարհում, որ բարձրաձայնում եք, բողոքում եւ պահանջում ձեր կառավարություններից գործել, շատ շնորհակալություն: Խնդրում ենք շարունակել, քանի որ մենք շարունակում ենք պայքարել։ Խնդրում ենք տարածել այս տեսանյութը, որ բոլորը տեսնեն սարսափելի հանցագործությունները:

Որտե՞ղ է ձեր օգնությունը, Եվրոպա եւ ՆԱՏՕ:

Փակե՛ք Ուկրաինայի երկինքը:

Ռուսաստանին հանե՛ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:

Նախագահ Ջո Բայդեն, Շարլ Միշել, Եվրախորհրդարան:

#StopPutin #StopRussia

Գրված է ռմբապաստարանից:

Слава Україні!

* * *

ԱՆԱՍՏԱՍԻԱ ԱՀԱՐԿՈՎԱ

Բարի լույս: Ուզում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում հիմա: Տեսաձայնագրությունն անգլերեն է:

* * *

Ukraine war

Վերջապես գարուն է, բայց վառոդի ու ծխի հոտ է գալիս: