ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարի Ուկրաինայում մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը։
«Ո՛չ, այդ որոշումը չենք կարող ուշադրության արժանացնել։ Միջազգային դատարանում «կողմերի համաձայնություն» հասկացություն կա։ Այս դեպքում որեւէ համաձայնություն չի կարող լինել»,- ասել է Պեսկովը։
Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը եւ երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։