Եվրոպայի խորհրդում Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ որոշում է ընդունել խզելու Բելառուսի հետ հարաբերությունները:
«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային երկրի ակտիվ մասնակցության համար որոշել է խզել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները»,- մասնավորապես ասված է Իսլանդիայի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է երկրի սահմաններից դուրս պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության հետ:
Ավելի ուշ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի որոշումը խզում է Բելառուսի հետ կառուցողական համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ մահապատժի խնդրով: