Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ որպես առաջնահերթություն նշելով պատերազմի ավարտը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։
Զելենսկին ուկրաինացիներին նաեւ խոստացել է վերականգնել պատերազմի հետեւանքով ավերված բոլոր տները։