Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցեր:
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին:
Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին: