Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը (ԿԽՄԿ) Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանվածներին դրամական աջակցություն կտրամադրի։
Կոմիտեից հայտնել են, որ Երեւանում եւ Հայաստանի 10 մարզերում հաստատված 4868 արցախցի տեղահանվածները կստանան 40000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։
Շահառուների ցանկը ԿԽՄԿ-ին տրամադրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։