ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է գլխավոր քարտուղարի անհանգստության մասին՝ ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված ինստիտուտներից մեկին՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբասաշրջային կազմակերպությանը (ՅՈՒՆՎՏՕ) Ռուսաստանի անդամակցության հնարավոր դադարեցման վերաբերյալ։
Դյուժարիկը նշել է, որ թեեւ գլխավոր քարտուղարը ոչ մի դեր կամ լիազորություն չունի ՄԱԿ-ի Համաշխարհային զբասաշրջային կազմակերպության նկատմամբ, այդուհանդերձ Անտոնիու Գուտերիշի կարծիքով դա կարող է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար:
ՄԱԿ-ի Համաշխարհային զբասաշրջային կազմակերպության Գործադիր խորհուրդը դեռ մարտի 8-ին որոշել է անցկացնել արտահերթ Գլխավոր համաժողով ՅՈՒՆՎՏՕ-ին ՌԴ-ի անդամակցության դադարեցման վերաբերյալ: