ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիեւը պատրաստ չէ արագացնելու բանակցությունները։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ պատրաստվող փաստաթղթի ձեւաչափն ու ստորագրման մակարդակը կախված կլինեն տեքստից, որը դեռ պետք է համաձայնեցվի:
«Թերեւս կարձանագրեմ, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է շատ ավելի արագ աշխատելու։ Ցավոք, ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների տեմպերն արագացնելու պատրաստակամություն չի դրսեւորում»,- ասել է Պեսկովը։