Դոնեցկի ինքնակոչ հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել:
«Ռազմական տեսանկյունից մեզ պետք չէ հակաօդային պաշտպանության ինչ-որ լուրջ համալիրներ փոխանցել, բավական է, որ ՌԴ–ն ինքը վերահսկի երկինքը»,- ասել է Բասուրինը:
Ըստ Բասուրինի` «Ռուսաստանի աջակցությամբ ԴԺՀ-ի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելն իմաստ ունի, քանի որ միայն նման կերպ Դոնեցկի գնդակոծման դեպքերը կկանխվեն»։