ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում մաքսային վճարումները կատարելիս փուլային անցում կարվի ազգային արժույթով հաշվարկներին։ Քննարկված թեմաների թվում էր ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցը։
«Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթով։ Այս պահին պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին»,- պարզաբանել է ռուս նախարարը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որը ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում է 2015-ի հունվարի 1-ից։ Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։