Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցից հետո։
Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անհապաղ միանալու դիմումը ստորագրել էր փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Եվրախորհրդարանն աջակցել է բանաձեւին, որը կոչ է անում Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Վրաստանն ու Մոլդովան։