Վրաստանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը «Վրաստանի բռնազավթված տարածքներից՝ Աբխազիայից եւ Ցխինվալիից, եւ Հայաստանից լրացուցիչ զորք է տեղափոխում Ուկրաինա»։
Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ռուսական բանակը համալրման խնդիրներ ունի։
Կասյանովը հավելել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով զորքերի տեղափոխումն իրականացվում է ցամաքային ճանապարհով՝ տարբեր երկրների տարածքներով:
Ըստ ուկրաինական կողմի հայտարարության՝ Վրաստանի օդային տարածքը Ռուսաստանի շահերի համար չի օգտագործվում։