Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը առաջին երկու շաբաթվա ընթացքում կտրականապես հրաժարվում էր որեւէ բան քննարկելուց, այժմ արդեն ինչ-որ բանի համաձայն են, ինչ-որ բանի՝ ոչ, հակափաստարկներ են ներկայացնում, եւ մենք որոշակի փոխզիջումային դիրքորոշումներ ենք գտնում:
«Դիրքորոշումները, որոնցով Ռուսաստանը մտավ այս բանակցությունների մեջ, ընդհանուր առմամբ վերջնագրեր էին, որոնք անընդունելի էին Ուկրաինայի համար։ Այսօր մենք մի փոքր այլ պատկեր ունենք՝ բանակցությունները քիչ թե շատ կառուցողական են ընթանում»,- ասել է Պոդոլյակը՝ հավելելով, որ որոշ դրական կողմեր Ռուսաստանի հետ բանակցություններում։
«Լավատեսության հիմքը մեր առաջարկներին նրանց արձագանքներն են. թե ինչպես ենք տեսնում հրադադարը, ռուսական զորքերի դուրսբերումը, կարգավորումն ամբողջությամբ։ Եթե նրանք կտրականապես հրաժարվում էին դրանք քննարկել, հիմա լսում են»,- նշել է Պոդոլյակը:
«Բանակցություններում քննարկվո՞ւմ է Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակը» հարցին Պոդոլյակը պատասխանել է, որ քննարկում են Ուկրաինայի համար առանցքային խնդիրը՝ անվտանգության երաշխիքները:
«Դա կարող է լինել ցանկացած կառույց, որտեղ, կարեւորը, կլինեն անվտանգության հստակ երաշխիքներ, որպեսզի մենակ չմնանք, ֆինանսական, խորհրդակցական, պատերազմի դեպքում՝ նաեւ ռազմական աջակցություն ստանանք»: