Ըստ Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ 2022-ի մարտի սկզբից առ այսօր Արցախի Հանրապետության բարձրաստիճան որեւէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներով ժամանակավոր կամ երկարատեւ բնակության համար իր ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:
«Պարզվել է բացառիկ մի քանի դեպք, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որեւէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջը ձեւավորված լարվածության հետ»,- ասված է հաղորդագրությունում: