Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը եկել է: Նա ռուսական կողմին ակնարկել է, որ այժմ անհրաժեշտ է հանդիպել եւ խոսել:
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի համար խաղաղության եւ անվտանգության իմաստալից բանակցությունները Ռուսաստանի համար միակ հնարավորությունն են՝ նվազեցնելու սեփական սխալների կործանարար հետեւանքները։
«Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդ ոտքի կանգնելու հնարավորություն չեք ունենա»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։