Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ օտարերկրյա ավիաընկերությունները շաբաթական ավելի քան 37,5 միլիոն դոլար են ծախսում Ռոսաստանի օդային տարածքը շրջանցելու պատճառով:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը եւ տարանցումն իրենց օդային տարածքով:
Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Ֆինլանդիան եւ Շվեդիան: