Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտգործնախարարություն։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, եւ այդ կապակցությամբ ներկայացվել է ԱԳՆ բողոքի հայտագիրը։
Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Ավելի վաղ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Շուշիում դատապարտել էր Արցախի ԱԳՆ-ն: