Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել:
ՌԴ գործադիր մարմնի հաղորդագրության մեջ նշված է, որ Կառավարությունը որոշել է խումբ բացել, որպեսզի սոցիալական ցանցերից տեղեկություններ ստանալ նախընտրող քաղաքացիները կարողանան առաջին ձեռքից եւ մատչելի ձեւաչափով տեղեկանալ հիմնական նորություններին:
ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը հայտարարել է, որ «Օդնոկլասնիկի»-ի պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկություններ ստանալ կառավարության որոշումների եւ միջոցառումների մասին։