Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մայիսի 13-29-ը Ֆինլանդիայում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնությունում միջազգային մրցաշարերից ժամանակավոր վտարված Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականների փոխարեն կպայքարեն Ֆրանսիայի եւ Ավստրիայի թիմերը:
Հելսինկիում «Ա» խմբում՝ աշխարհի բարձրագույն լիգայում, Ռուսաստանի թիմի փոխարեն հանդես կգա Ֆրանսիայի թիմը:
Տամպերում «Բ» խմբում՝ աշխարհի երկրորդ լիգայում, Բելառուսի փոխարեն խաղալու է Ավստրիայի հավաքականը: Այդ կապակցությամբ ավստրիացիներին «Բ» խմբում կփոխարինեն լիտվացիները: Այդպիսով` «Բ» խմբում հանդես կգա ոչ թե 12, այլ 10 հավաքական։