Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը կավարտվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ամրագրող համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ:
Արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն ուկրաինական պատվիրակությանը մշտապես հետ է պահում Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելուց:
Դիվանագետն ուկրաինական ճգնաժամի պատճառը համարում է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը: Լավրովը նշել է, որ Մոսկվան խանգարեց «հակաՌուսաստան» ստեղծելու՝ Արեւմուտքի ծրագրերին: