Financial Times-ը հրապարակել է Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզիի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա հավելել է, որ դժվար է գուշակել՝ ինչով կավարտվեն Իրանի եւ «4+1» ձեւաչափի միջեւ Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունները։
Ըստ նախարարի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանը պատրաստ է ցանկացած՝ հոռետեսականից մինչեւ լավատեսական սցենարի։
«Բանակցությունները կարող են դրական տնտեսական արդյունքներ ունենալ Իրանի համար, մասնավորապես՝ բանկային հատվածում եւ արժույթային փոխանակումներում»,- շեշտել է իրանցի նախարարը։