Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի:
Ըստ նրա՝ եթե Ռուսաստանից «Հյուսիսային հոսք-2-ի» մատակարարումները լրիվ դադարեցվեն, իսկ փոխարենը նոր մատակարարներ չգտնվեն, Գերմանիան ի վիճակի չի լինի հոգալու ջեռուցման հարցն ու բավարարելու արդյունաբերական կարիքները:
Ռոբերտ Հաբեքը հայտնել է, որ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման, ինչպես նաեւ էներգամատակարարման հարցերը քննարկելու եւ ուղիներ փնտրելու նպատակով մտադիր է այցելելու Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Փոխկանցլերը նշել է, որ հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին եւ դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը: