Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսը աշխարհի գավաթի խաղարկությունում կրկին մեդալներ են նվաճել:
«Արմենպրես»-ի հաղորդագրության համաձայն` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր։
Նժույգ-թափերի վարժությունում էլ Հարություն Մերդինյանը արժանացել է արծաթե մեդալի:
Ավելի վաղ անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:
Վերջին` 4-րդ փուլը կանցկացվի Բաքվում, որին Հայաստանի մարզիկները չեն մասնակցի: