Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցկացվել Երուսաղեմում։
Ըստ նրա՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։
«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որ վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Ամենայն հավանականությամբ, Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է»,- հերթական տեսաուղերձում ասել է Զելենսկին:
Ավելի վաղ բրիտանական Financial Times պարբերականը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։
Կրեմլի մամուլի ծառայությունից եւս հայտնել էին, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին իր միջնորդությունն է առաջարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։