Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ, Չինաստանի իշխանությունները իրադրությունների զարգացման եւ մարդասիրական պահանջներին համապատասխան, որոշում են ընդունել Ուկրաինային 10 միլիոն յուան (շուրջ 1,57 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ լրացուցիչ օգնություն տրամադրել:
«Չինական կողմը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հումանիտար իրադրությունը մեղմելու հարցում եւ մտադիր է ավանդ ներդնելու հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում»,- ամփոփել է դիվանագետը:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս մարտի 9-ին հայտնել էր, որ Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունը 5 միլիոն յուան (շուրջ 787 հազար դոլար) ընդհանուր արժեքով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է տրամադրել Ուկրաինային: Այն ներառել է պարեն, առաջին անհրաժեշտության իրեր եւ այլն: Բեռի առաջին խմբաքանակը տեղ է հասցվել մարտի 12-ին: