Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 34 հազար եվրո է հատկացրել շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։
Հատկացված գումարն ուղղվելու է պահպանվող տարածքի ընթացիկ ծախսերին, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ, ինչպես նաեւ ազգային պարկի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ այլ նպատակներով:
Նախարարությունից հավելել են, որ 2022-ին գումարային առաջին՝ 142 հազար 500 եվրո փոխանցումը ստացել է նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը։