Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլավ Նյոլստադը, մեկնաբանելով Զելենսկու առաջադրման նախաձեռնությունը, հայտնել է, որ Նորվեգիայի նոբելյան կոմիտեն չի կարող երկարացնել Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետները։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության նոբելյան մրցանակով պարգեւատրելու նախաձեռնությամբ: Առաջարկվել էր Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը երկարաձգել մինչեւ մարտի 31-ը` հնարավորություն ընձեռելով Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրելու այդ անվանակարգում։
«Այսօրվա դրությամբ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն չի ստացել ձեր հարցման մեջ հիշատակված նամակը… հանձնաժողովը չի կարող երկարացնել Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը, որը նշանակված է հունվարի 31-ին: Սակայն կոմիտեի անդամներն իրավունք ունեն իրենց թեկնածություններն առաջադրելու ընդհուպ մինչեւ կոմիտեի առաջին պաշտոնական նիստը»,– նշված է Նյոլստադի պատասխան նամակում:
Նոբելյան ինստիտուտի տնօրենը հավելել է, որ այդպիսի պաշտոնական նիստ արդեն տեղի է ունեցել է փետրվարի 28-ին: