ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ 44–օրյա պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչեւ օրս ադրբեջանական կողմը Հայաստանի Հանրապետություն է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայողի եւ քաղաքացիական անձի։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` ՔԿ–ն հունվարի 19–ին հայտնել էր, որ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով ՀՀ-ում եւ Արցախում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: