ԵՄ-ի Հարեւանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները մարտի 21-ին Բրյուսելում կազմակերպված հանդիպմանը սկսել են դիտարկել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը:
«Սկսել ենք աշխատել Ուկրաինայի անդամակցության հայտի հիման վրա եզրակացություն տրամադրելու ուղղությամբ: Կաշխատենք հնարավորինս արագ»,- ասված է հաղորդագրության մեջ։