Ռուս-ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ռուսական ընկերություններին, այդ թվում եւ առաջին հերթին՝ IT ոլորտի, ստիպում է գտնել խաղաղ երկրներ: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ծրագրավորող, Ogma Applications-ի ղեկավար Կարեն Ազատյանն անդրադառնում է ռուսական IT ոլորտի որոշակի տեղաշարժին դեպի Հայաստան, ռազմական էլեկտրոնիկային եւ ԱԹՍ-ների արտադրությանը, մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներին եւ մարտահրավերներին։