Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեեւը հայտարարել է, որ Ուկրաինայի խոշոր քաղաքներում՝ Կիեւում, Խարկովում, Չեռնիգովում, Սումախում եւ ավելի քան երկու տասնյակ այլ խոշոր բնակավայրերում ավելի քան 4,5 միլիոն խաղաղ քաղաքացու, ինչպես նաեւ 23 օտարերկրյա պետությունների 6825 օտարերկրյա քաղաքացու նեոնացիստները որպես «կենդանի վահան» պատանդ են պահում:
Գեներալը նշել է նաեւ, որ ուկրաինական կողմը մերժում է Մարիուպոլում զենքը վայր դնելու Ռուսաստանի առաջարկը, զինյալները սկսել են ոչ մեծ խմբերով՝ խաղաղ բնակիչների անվան տակ, քաղաքացիական հագուստով մարդասիրական միջանցքներով լքել քաղաքը:
Միզինցեեւը հիշեցրել է, որ դեռեւս մարտի 20-ին Մոսկվան հերթական անգամ դիմել էր պաշտոնական Կիեւին, ինչպես նաեւ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչին եւ այլ միջազգային կազմակերպություններին եւ ներկայացրել մարդասիրական գործողության լայնածավալ նախաձեռնություններ՝ Մարիուպոլի բնակիչներին եւ օտարերկրյա քաղաքացիներին ծանրագույն հումանիտար աղետի պայմաններում փրկելու միտումով։