Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ Արցախում մարտի 21-ից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։
«Այս պահին աշխատանքներ են տարվում ադրբեջանական կողմի հետ, ռուս խաղաղապահները բանակցում են»,– նշել է Ավանեսյանը։
Արցախի տեղեկատվական շտաբի՝ մարտի 21-ի երեկոյան տարածած հայտարարության համաձայն՝ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է ՀՀ-ից Արցախ մտնող գազամատակարարումը։