Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն եւ ուկրաինական Defense Express գործակալությունը հայտնել են, որ Ռուսաստանում դադարեցվել է «Ուրալվագոնզավոդ» եւ Չելյաբինսկի տրակտորի գործարան ձեռնարկությունը, որտեղ արտադրում եւ թողարկում են տանկեր եւ զրահապատ այլ տեխնիկա ՌԴ ԶՈՒ-ի համար։ Ձեռնարկությունում աշխատանքը դադարեցվել է արտասահմանյան արտադրության անհրաժեշտ բաղադրամասերի բացակայության պատճառով։
Ըստ Defense Express-ի՝ «Ուրալվագոնզավոդ»-ը միակ ռուսաստանյան ձեռնարկությունն է, որտեղ ամբողջովին հավաքվում են տանկեր ինչպես ռուսական բանակի, այնպես էլ արտահանման համար։