ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ բանակցային գործընթացի շրջանակում Մոսկվան օրեր առաջ Կիեւին՝ ուկրաինական կողմին, քաջ հայտնի փաստաթղթերի նախագծեր է փոխանցել։ Պաշտոնական Կիեւն, ըստ Պեսկովի, որոշ առաջարկների պատասխանել է։
Ըստ նրա` Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների գրաֆիկը լողացող է, հետեւաբար չի կարող ասել՝ երբ կլինի բանակցությունների հաջորդ փուլը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը կցանկանար ամեն անգամ ավելի բովանդակալից եւ ավելի օպերատիվ պատասխաններ ստանալ։
Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել բանակցությունների ընթացքում քննարկվող նախագծերի հրապարակման հնարավորությանը վերաբերյալ հարցին։
Անդրադառնալով բուն բանակցային գործընթացին` ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ասել է, որ Մոսկվան Կիեւի հետ ավելի ակտիվ եւ բովանդակալից բանակցություններ է ակնկալում։