Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի կալանքից։ Դատարանը մերժել է կալանքը երկարացնելու` քննիչի միջնորդությունը։
Մելիքյանը հավելել է, որ նախկին ռազմագերին ազատության մեջ կլինի մարտի 28–ին։
Նշենք, որ Արման Խաչատրյանը 2021–ի նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետեւանքով գերեվարված զինծառայող է։
Նա մեկն է այն 5 հայ ռազմագերիներից, որոնք հայրենիք վերադարձան Հունգարիայի կառավարության միջնորդությամբ։