2021-ի դեկտեմբերի 1-ից ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի երրորդ մրցաշարը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 65-րդ քայլում։
Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաեւ ռուսաստանցիներ Գրիգորի Օպարինը եւ Անդրեյ Եսիպենկոն:
Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: Գրան պրիում խաղում է ընդհանուր առմամբ 24 շախմատիստ, յուրաքանչյուր փուլում՝ 16-ական մասնակից: