Հարավային դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեպանովը հայտարարել է, որ Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն առաջիկայում կվերականգնվի:
Ստեպանովը հիշեցրել է, որ մինչեւ 2014-ը թերակղզին մայրցամաքի հետ կապված է եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով, որոնք անցնում էին Ղրիմի հյուսիսի նեղ պարանոցով: 2015-ին Ուկրաինայի իշխանություններն արգելեցին երկաթուղային բոլոր փոխադրումները:
Շրջափակումը հաղթահարելու համար Ռուսաստանն ավտոմոբիլային եւ երկաթուղային անցումներ կառուցեց Կերչի նեղուցով, ինչպես նաեւ նոր տերմինալ Սիմֆերոպոլի օդանավակայանում:
Ստեպանովը համոզմունք է հայտնել, որ Ղրիմի եւ ազգայնականներից ազատագրված Խերսոնի մարզի միջեւ արդեն առաջիկայում լիովին կվերականգնվեն տրանսպորտային եւ երկաթուղային բոլոր մայրուղիները:
Լիազոր ներկայացուցչի տեղակալը նշել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ կվերցնեն Ղրիմից մինչեւ Մարիուպոլ ճանապարհային հատվածը, թերակղզին տրանսպորտային միջանցքով հուսալիորեն կապված կլինի Դոնբասի հետ:
Ստեպանովը եզրափակել է, որ հաշվի առնելով Կերչի նեղուցի վրայով անցնող կամուրջը՝ Ղրիմը տարանցիկ տարածք կդառնա Կովկասյան տարածաշրջանի, Հյուսիսային Մերձեւծովյան տարածաշրջանի նավահանգիստների միջեւ, կմիացնի Ուկրաինայի նախկին տարածաշրջանների արդյունաբերական կենտրոնները: