ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերի մասնակցության հարց չի բարձրացվել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել «Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությանը Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ծրագրերի» վերաբերյալ արեւմտյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկության մասին հարցը։
Պեսկովը լրագրողներին հիշեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նման ծրագրերի բացակայության մասին հայտարարությունը։
«Բայց ես՝ որպես Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, չեմ կարող խոսել Բելառուսի մասին։ Խորհուրդ եմ տալիս դիմել Բելառուսի նախագահի աշխատակազմի իմ գործընկերներին»,– ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։