Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, պատասխանելով Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, Երեւանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել եւ «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։
«Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության, իսկ հիմա՝ այլ թեմայով»,- շեշտել է Աբդուլաեւան։
«Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը, եւ դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, անհիմն եւ ապօրինի մեղադրանքներ չհնչեցնել»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։