Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ ելույթում հայտարարել է, որ միջազգային ինստիտուտները, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միանգամայն անարդյունավետ աշխատեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում:
«Դուք տեսնում եք, որ միջազգային ինստիտուտները չկարողացան ինչ-որ բան անել։ Նույնիսկ ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը։ Ի՞նչ կարող են անել։ Դրանք բարեփոխումների կարիք ունեն»,- շեշտել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ վերոնշյալ միջազգային կառույցներն «ազնվության էլիքսիրի» ներարկման կարիք ունեն, որպեսզի սկսեն գործել, համաշխարհահին գործընթացների վերաբերյալ գործուն վճիռներ ընդունեն եւ իսկապես ազդեն իրադարձությունների վրա, «ոչ թե զբաղվեն միայն սրան-նրան համոզելով»: