The New York Times-ի լրագրող Ջոն Իսմեյը գրում է, որ Պենտագոնի գնահատմամբ՝ մինչ Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի ավելի քան 150000-անոց «մարտական ուժը», որը կուտակվել էր Բելառուսում եւ Ռուսաստանի արեւմտյան հատվածում, նվազել է համարյա 90 տոկոսով:
Ռուսական ուժերը «պայքարում էին մի շարք ճակատներով»՝ ներառյալ սովորական մատակարարման գծերը եւ լոգիստիկան, եւ ըստ Պենտագոնի պաշտոնյայի՝ որոշ ռուսական զորքեր տարհանվել են ցրտահարության պատճառով:
Ըստ անցած շաբաթ ամերիկյան հետախուզության գնահատականի՝ հակամարտության ընթացքում զոհվել է 7000 ռուս զինվորական:
Պենտագոնի պաշտոնյաներն ասել են, որ կորցնելով ռազմական ուժի 10 տոկոսը՝ ներառյալ զոհվածները եւ վիրավորները, հնարավոր չէ իրականացնել մարտական առաջադրանքներ: Նման կորուստներն ազդում են նաեւ զորամասի բարոյահոգեբանական վիճակի եւ համախմբվածության վրա:
Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչն ասաց նաեւ, որ Պենտագոնը չի նկատել առաջ շարժվելու եւ քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործման Ռուսաստանի որեւ հրահանգ: Պաշտոնյան նշեց, որ ռուսական ուժերը շարունակում են իրականացնել հեռահար հրետանային եւ հրթիռային հարվածներ քաղաքների վրա, քանի որ նրանց չի հաջողվել առաջընթաց ունենալ շատ բնակիչներ ունեցող կենտրոններ գրավելու հարցում: