Ամեն առումով անսահման է արվեստը։ Պարտադիր չէ ակադեմիական գիտելիքներ ունենալ ստեղծագործելու համար։ Թեեւ, իհարկե, կան որոշ բաներ, որոնք պարտադիր են՝ գունային տեսություն, կոմպոզիցիա եւ այլն։ Գուցե արվեստագետը ենթագիտակցության շնորհիվ կարողանա ստեղծել, եւ թվա` պարզապես աչքի համար գեղեցիկ գործ է, սակայն բազմաթիվ բաներ կան թաքնված այդտեղ, որ պետք է մեկնաբանել։ Ինչպես, օրինակ, աբստրակցիան, որ շատերը համարում են ընդամենը մեկ-երկու գիծ։