ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ երրորդ երկրներից Հայաստան ներկրվող սոցիալական կարեւոր նշանակության 430 անուն ապրանք 6 ամսով կազատվի մաքսատուրքերից։
Նա հույս է հայտնել, որ մարտի 17-ին ԵԱՏՄ խորհրդի նիստում ընդունված որոշումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում գների ու սպառողների սոցիալական իրավիճակի վրա։
Փոխվարչապետը հավելել է, որ հայաստանյան արտադրողների շահերը չվնասվելու համար ՀՀ-ում, այնուամենայնիվ, պետք է շատ զգույշ վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին։