Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հացահատիկ եւ միս գնելու Ռուսաստանից, եւ այս հարցի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում։
Իրանի դեսպանը նշել է նաեւ, որ Ռուսաստանում եւ Իրանում տեխնոլոգիական շատ լավ հնարավորություններ կան, եւ երկու երկրները համագործակցում են տարբեր ուղղություններով։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է 82%–ով եւ գերազանցել 4 միլիարդ դոլար ցուցանիշը։