ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է մեկ տարով երկարաձգել Հյուիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։
«Դաշինքը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին նրա առաջնորդության եւ նվիրվածության համար, հատկապես միջազգային անվտանգության այս կրիտիկական պահին»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր սեպտեմբերի 30-ին։
Նորվեգիայի նախկին վարչապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Ստոլտենբերգն անցած ամսին ընտրվել էր Նորվեգիայի կենտրոնական բանկի նախագահ, եւ ակնկալվում էր, որ նա պարտականություններն իր նոր պաշտոնում կսկսի կատարել դեկտեմբերի 1-ից։ Սակայն ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ նա դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա մինչեւ 2023-ի սեպտեմբերի 30-ը։