«Ամերիկայի ձայնը» հայտնել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի թվակազմն ավելացնելու առաջարկին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չորս նոր մարտական խմբեր կուղարկվեն Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա եւ Ռումինիա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երբեք ավելի միասնական չի եղել, քան այսօր: «Իսկ դա այն է, ինչը նախագահ Պուտինը չէր սպասում»,- շեշտել է նա:
Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հավանականության մասին հարցին ի պատասխան Ջո Բայդենն ասել է, որ մտադիր չէ հետախուզական տվյալներ հրապարակելու:
«Սա` մեկ: Եվ երկու` մենք կպատասխանենք, եթե Պուտինը նման զենք կիրառի: Եվ մեր պատասխանը կլինի այդ կիրառմանը համարժեք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։