ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն հանդես է եկել Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ։
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազի մատակարարման խափանումներով եւ Ադրբեջանի զորքերի տեղաշարժով»,– ասված է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ հրապարակված հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմը նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել օգտագործելու ուղիղ կապի ուղիները լարվածության անհապաղ թուլացման համար։