«Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերությունը Սոչիից Հայաստան, ինչպես նաեւ Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա եւ Ուզբեկստան կանոնավոր ուղիղ չվերթերի տոմսեր է վաճառում։
«Թռիչքային ծրագիրը նախատեսված է տարանցիկ ուղեւորահոսքի համար եւ կհետաքրքրի այն ուղեւորներին, որոնք Սոչիով մեկնում են ավիաընկերության հիմնական օդանավակայաններից` Մոսկվայից («Շերեմետեւո»), Սանկտ Պետերբուրգից եւ Կրասնոյարսկից»,– ասված է հաղորդագրության մեջ։
17 ուղղություններով Սոչիից չվերթերը ռուսական արտադրության Superjet100 ինքնաթիռներով իրականացնելու է «Աերոֆլոտ» խմբի «Ռոսիա» ավիաընկերությունը։ Սոչիում միջազգային ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներգրավել նման մինչեւ 10 օդանավ։