Ըստ ամերիկյան NBC հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ը մտադիր է մինչեւ 100 հազար փախստականի ընդունելու Ուկրաինայից։
Հեռուստաալիքի պնդմամբ այդ տեղեկությունը շուտով պաշտոնապես կհրապարակվի։ Ամերիկյան իշխանությունները նախապատվությունը կտան ԱՄՆ–ում հարազատներ ունեցող ուկրաինացիներին։
«Պաշտոնյաները ենթադրում են, որ ուկրաինացիների մեծ մասը կնախընտրի մնալ Եվրոպայում, իրենց ընտանիքների հետ»,- հավելել է հեռուստաալիքը:
Ռռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկրից հեռացել է շուրջ չորս միլիոն մարդ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ է հասել ընդամենը 700–ը։